‘Պոգբան ամռանը կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»’

1498

«The Mirror»-ը հայտնում է, որ Պոլ Պոգբան կլքի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ ամռանը:

Ըստ լրատվամիջոցի՝ Պոգբան խնդրել է իր գործակալ Մինո Ռայոլային իր համար նոր ակումբ փնտրել: Սպասվում է, որ ֆրանսիացու փոխարեն «կարմիր սատանաների» կազմը կհամալրի Մարկո Վերատին:

Պոգբայի և Մոուրինյուի հարաբերությունները վերջնականապես քանդվել են, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ կիսապաշտպանը ակումբային գրանցումը փոխելու ցանկություն հայտնի:

Նախորդ հոդվածը‘Tribalfootball. Դե Խեան վերջնական պատասխան է տվել «Ռեալ»-ին’
Հաջորդ հոդվածը‘Չինացի ֆուտբոլիստներին կարգելեն դաջվածքներ անել’