‘
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բանակցություններ է վարել «Յուվնետուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, ֆրանսիացու՝ Մադրիդ տեղափոխվելու հարցում: Այդ մասին «El Chiringuito de Jugones»-ի եթերում պատմել է «արքայական ակումբի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանսիսկո Բույոն:
Վերջինիս խոսքերով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալ» — «Յուվենտուս» խաղից հետո իսպանական ակումբի նախագահը զրուցել է Պոգբայի հետ:
«Կարիմ Բենզեմային խնդրել են հանդիպում կազմակերպել Պոգբայի և Պերեսի միջև: Նրանց միջև խոսակցությունը կայացել է խաղի տեսուչի սենյակում, որի ժամանակ Պոգբան համաձայնվել է տեղափոխվել «Ռեալ»: Մադրիդիցիներն արդեն 4 ամիս է բանակցում են ֆրանսիացու հետ»,- պատմել է Բույոն:
‘