‘
ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան հրաժարվել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խնդրանքով նախքան արձակուրդի ավարտը վերադառնալ թիմի ճամբար: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:
Պարբերականի տվյալներով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը մերժել է մարզչի խնդրանքն ու Լոս Անջելեսում մեծ երեկույթ կազմակերպել ընկերների համար:
Նշվում է, որ Մոուրինյուն շատ դժգոհ է մնացել Պոգբայի որոշումից: Ենթադրվում է, որ այս միջադեպը կարող է արագացնել ֆրանսիացու՝ այլ ակումբ տեղափոխությունը: Նրանով հետաքրքրված են «Բարսելոնան» ու «Յուվենտուսը»:
‘