‘Պոգբան չի տեղափոխվի «Բարսելոնա». կատալոնացիներն այլ տրանսֆերային թիրախ ունեն’

1251

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է Don Balon-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կապտանռնագույններ»-ը հրաժարվել են ֆրանսիացու տրանսֆերը գնելու մտքից, քանի որ «կարմիր սատանաներ»-ը բավականին մեծ գումար են պահանջում:

Նշվում է, որ իսպանական գրանդը կրկին սկսել է հետաքրքրվել «Այաքս»-ի երիտասարդ կիսապաշտպան Ֆրենկ դե Յոնգի ծառայություններով:

Նախորդ հոդվածը‘Առաջիկա ժամերի ընթացքում «Արսենալ»-ը նոր տրանսֆեր կիրականացնի’
Հաջորդ հոդվածը‘Փոխվել են Ա Սերիայի լոգոտիպն ու կարգախոսը’