‘Պոգբա. «ԱԱ-2018-ը կարող է դառնալ վերջինը ինձ համար»’

1468

‘

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի բացառել հավանականությունը, որ ԱԱ-2018-ը կարող է դառնալ վերջինը իր խաղային կարիերայում:

«Սա, հնարավոր է, իմ վերջին Աշխարհի առաջնությունն է: Ես սովորել եմ իրատեսորեն նայել իրերին ու հասկանում եմ, որ ոչ ոք չգիտի՝ կհրավիրվե՞մ արդյոք հավաքական հաջորդ Մունդիալին: Միգուցե, հայտնվեն խաղացողներ, որոնք կլինեն ինձնից ավելի լավը: Հուսով եմ, որ կկարողանամ երկար խաղալ: Ես հնարավորություն եմ ունեցել խաղալու երկու մրցաշարում, իսկ ոմանք ստիպված են լինում միայն երազել մեկի մասին», — Պոգբայի խոսքերն է մեջբերել Reuters-ը:

‘

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում Թրամփի մամլո խոսնակին դուրս են արել ռեստորանից’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի ֆուտբոլային միությունը ներողություն է խնդրել Շվեդիայի հավաքականից’