‘Պոզները հրաժարվել է մասնակցել Օլիմպիական կրակի էստաֆետին’

832

Լրագրող Վլադիմիր Պոզները, որին առաջարկվել էր Օլիմպիադա-2014-ի ջահը տանել Վլադիմիր քաղաքում, հրաժարվել է մասնակցել Խաղերի էստաֆետին: Ինչպես հաղորդել են Վլադիմիրում միջոցառման կազմակերպիչները՝ հրաժարվելու պատճառները հայտնի չեն: «Էստաֆետի կանոնների համաձայն՝ եթե ջահակիրներից մեկը դուրս է գալիս արշավից, սովորաբար, նրա փոխարեն՝ էստաֆետի այդ հատվածը ևս նախորդ մասնակիցն է անցնում: Հավանաբար՝ այս անգամ էլ այդպես կլինի»,- Պոզներին փոխարինելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է կազմակերպիչներից մեկը:

Օլիմպիական խաղերի խորհրդանիշը՝ Օլիմպիական կրակը, Վլադիմիր է հասնելու այսօր՝ հոկտեմբերի 16-ին: Կրակն արդեն անցել է Մոսկվայով և մայրաքաղաքի տարածաշրջանով ու մի քանի անգամ մարել է, ապա անցել է Տվերի, Սմոլենսկի, Կալուգայի և Տուլայի մարզերով, փոխանցում է Грузия-Online-ն:

Նախորդ հոդվածը‘Լֆիկի կողմնակիցները գործի են դնում պարտիզանական պայքարի բոլոր հնարքները. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Լավագույնը Գերմանիան և Հոլանդիան են (ընտրական փուլի արդյունքներ)’