‘Պոլիկլինիկաներում համավճարի կիրառումը հետաձգվել է մինչեւ հուլիսի 1-ը’

657

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, խորհրդակցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որոշում է կայացրել Երևանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր- գործիքային հետազոտությունների համավճարի ներդրման մասին հրամանի կիրառումը հետաձգել մինչև հուլիս։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:  

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ընթացքում հանրության շրջանում բացատրական ավելի լայն աշխատանքներ կտարվեն, առավել հստակ մեխանիզմներ կմշակվեն, կնախատեսվեն զեղչային ճկուն սկզբունքներ, շահառուները կիրազեկվեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին։ Միաժամանակ, կնախապատրաստվեն առաջնային օղակի բուժաշխատողները։  

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ համավճարի ներդրումը նպատակ ունի նպաստել պոլիկլինիկաներում մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։ Հավաքագրված միջոցները կուղղվեն նաև լաբորատորիաների հագեցմանը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել հետազոտությունների որակն ու ծավալները և դրանք առավել մրցունակ դարձնել։ 

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչը ասուլիս է տալիս Դոնի Ռոստովում (Ուղիղ) ‘
Հաջորդ հոդվածը‘ ՀՅԴ-ական պատգամավոր. Հարկավոր է պատասխաններ տալ զոհերի հարազատների ու մերձավորների հարցերին’