‘
Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի նախկին Պոլիտեխնիկ դասախոսներին կվերադարձվեն նախկին աշխատավարձերը: Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հաղորդել է ԿԳ նախարար Արմեն Աշոտանը, բուհի ռեկտորի մասնակցությամբ իր մոտ կայացած քնարկումների արդյունքում որոշվել է, որ Պոլիտեխնիկի դասախոսների աշխատավարձերը 2013-2014 թվականներին կմնան անփոփոխ, այսինքն, կհաշվարկվեն նախկինում գործող կարգի համաձայն:
Հիշեցնենք, որ ուսումնական տարվա սկզբից բուհի դասախոսական կազմի աշխատավարձերը` աշխատավարձի հաշվարկման նոր համակարգին անցնելու կապակցությամբ նվազեցվեցին 25-30%: Ըստ նոր համակարգի, ուսումնական բեռնվածությունը «գնահատվում է» ավելի բարձր, քան արտաուսումնական գործունեությունը, ինչի կապակցությամբ էլ սկսվեց բուհի ռեկտորի դեմ ստորագրահավաքը:
‘