‘Պոլիտեխնիկում «Ոչ դասադուլին» պաստառներով սպասում են դասադուլավորներին (տեսանյութ, լուսանկարներ)’

1903

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գլխավոր մուտքի մոտ մի խումբ երիտասարդներ են հավաքված, որոնց ձեռքին «Ոչ դասադուլին», «Դասադուլը պայքարի ձև չէ» բովանդակությամբ պաստառներ են: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, նրանք հավանաբար սպասում են դասադուլի կազմակերպիչների այցին իրենց բուհ:

Տարածքը վերահսկում են ոստիկանները: Նրանք փորձել են խոչընդոտել iLur.am-ի թղթակցի աշխատանքը՝ հայտարարելով, թե դա պահպանվող տարածք է ու փորձել են թույլ չտալ նկարահանումներ իրականացնել:

Հիշեցնենք, որ այսօր 9:30-ին նախաձեռնության մասնակիցներն այսօր հավաքվել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ, ապա սկսել այցելությունները տարբեր բուհեր:

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Թատերականի դռները փակել են՝ թույլ չտալով ուսանողներին դուրս գալ’
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսիում այրվել է մեկ միլիոն դոլարի կահույք’