‘Պոլիտիկ պոեմ. Ութը նախարա՞ր…Առռը քեզ «բարև»’

1682

-Սիրելիդ իմ Սե՛րժ,
Գիրս մի՛ մերժի,
Ե՛կ հրապարակ,
Խոսքս մի՛ դրժի։

— Սիրելի Րաֆֆի՛,
Վեր կաց դո՛ւ արի
Ինձ էլ մի՛ քրֆի
Տեղի, անտեղի…

-Կե՛ր քո պանիր հաց
Մտի՛ր, լողացի՛ր։
Բաղրամյան քսանվեց
Նորե՛ն համեցիր։

— Սիրելիդ իմ Սերժ
Բաղրամյանը՝ յախք։
Եթե գամ՝ ընդմիշտ
Կլինեմ ես ԱԽՔ։

-Արի՛, դու՛ արի,
Կանենք վրանում
Ութ նախարարի
Ընդունում — հանձնում։

— Սիրելի Րաֆֆի,
Վախ, հորս արև
Ութը նախարա՞ր…
Առռը քեզ «բարև»։

Ութը նախարա՜ր՝
Էսօրվա կուրսո՜վ…
Չէ ախպեր, փախար.
Գոհացի՛ր չորսով։

Մի թուղթ ու գրիչ
Վերցրու ու արի.
Կանեմ մաղարիչ՝
Մի նախարարի։

***

Քառասուն տուն հետո

****

— Սիրելիդ իմ Սերժ,
Առաջարկս հե՞չ
Արի՛ մարդամեջ
Ասում եմ ու վե՛րջ։

— Չէ ե՛ս եմ ասել։
Թո՛ւ, կարմիր ասեղ
Ձեռս երկաթ էր,
Ես շուտ եմ ասել…

— Չէ պիտի դու գաս
Սիրելիդ իմ Սերժ…

— Սիրելի Րաֆֆի…

— Սիրելիդ իմ Սերժ…

— Սիրելի Րաֆֆի…

— Սիրելիդ իմ Սերժ…

26.03.2017

 

Աղբյուրը՝ http://ovanitas.livejournal.com/67471.html

Նախորդ հոդվածը‘Օրվա ծաղրանկարը. «Բարեւ. երկխոսության մենախոսությունը»’
Հաջորդ հոդվածը‘Արքայազն Չարլզի սանուհուն ձերբակալել են կոշիկների ատրճանակ-կրունկների պատճառով’