‘
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պոլ Պարկերը քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ու անդրադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«16 տարվա մարզչական գործունեության ընթացքում Մոուրինյոն այդպես էլ չսովորեց արժանիորեն ընդունել պարտությունը: Նա միշտ պատասխանատվությունը գցում է խաղացողների ու մրցավարների վրա: Ես անհանգստացա, երբ Մոուրինյոյին նշանակեցին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, իսկ Լյուկ Շոուի մասին խոսքերը շատ ցավալի էին: Նա կարծում է, որ կարող է ասել այն ամենը, ինչ ցանկանում է: Եթե Ալեքս Ֆերգուսոնը նման բան ասեր, խաղացողները կլռեին, սակայն նա այդպիսի բան թույլ չէր տա իրեն:
Շատ է խոսվում Հենրիխ Մխիթարյանի մասին: Նա փայլում էր «Բորուսիայում»՝ խաղալով 10 համարի դիրքում: Ինչու Մոուրինյոն որոշեց մանչեսթերյան դերբիում նրան մեկնարկային րոպեներից չխաղացնել իր հարազատ դիրքում, իսկ հետո նաեւ պատժեց ֆուտբոլիստին՝ փոխարինելով ընդմիջմանը: Ես ցնցված եմ, երբ այդ կարգի մարզիչը փորձում է ապացուցել, որ հասարակությունը չի հասկանում իրեն: Ռունիին թույլ չեն տալիս դուրս թողնել մեկնարկային կազմից, քանի որ նա Անգլիայի հավաքականի ավա՞գն է: Յուրաքանչյուր երկրպագու ծիծաղում է այդ իրավիճակի առթիվ: Մխիթարյանը, երեւի, մտածում է, որ Ռունին նույնիսկ արժանի չէ կապել իր խաղակոշիկի կապիչները: Նա նույնիսկ չի կարողանում վազել»,- Պարկերի խոսքը մեջբերում է Eurosport -ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Պոլ Պարկերը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 1991-1996-ը՝ 105 խաղում խփելով 2 գոլ:
‘