Թուրինի «Յուվենտուսի» 30-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի դոոպինգ թեստի պատասխանը դրական է եղել «Ուդինեզեի» դեմ Իտալիայի ընթացիկ առաջնության մեկնարկային տուրի հանդիպումից հետո, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։ «Յուվենտուսը» հաղթել էր 3:0 հաշվով։
Պոգբայի արյան մեջ հայտնաբերվել է նորմայից զգալիորեն բարձր տեստոստերոն։
Հանդիպումը տեղի էր ունեցել օգոստոսի 20-ին։ Պոգբան մնացել էր պահեստայինների նստարանին։
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է երկու հանդիպման՝ անցկացնելով 52 րոպե։