‘
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան և նորեկ Ռոմելու Լուկակուն պատասխանել են մի շարք հարցերի՝ ԱՄՆ—ում տուրնեի ժամանակ։
«Ես գիտեի, որ նա նա ուզում է ինձ հետ նույն թիմում հանդես գալ,- ասում է Պոգբան։- Երկուսս էլ հասկանում էինք, որ մի գեղեցիկ օր դա տեղի կունենա։ Շատ ուրախ եմ «Մանչեսթեր Յունայթեդ» նրա տեղափոխությամբ։ Այո, ես խնդրել եմ Ժոզե Մոուրինյոյին, որ նրան հրավիրի ակումբ։ Բայց, իհարկե, վճռական խոսքը պատկանում է մարզչին։ Վստահ եմ, որ «Յունայթեդի» բոլոր խաղացողները պարզապես երջանիկ են այդպիսի հարձակվողի տրանսֆերով։
«Երբ ավելի երիտասարդ էինք,- պատմում է Լուկակուն,- ասում էի Պոգբային, որ կգա այն օրը, երբ մենք միասին կգանք մարզաբազա։ Հիմա հնարավորություն ունենք միասին հասնելու առաջադրված նպատակներին։
15 տարեկան էի, երբ առաջին անգամ լսեցի Պոգբայի մասին։ Հայրս եկավ տուն և ասաց. «Այդ ֆրանսիացի տղան պարզապես հրաշալի է»։ Ես հարցրեցի, թե ինչ է նրա անունը։ Հայրս պատասխանեց, իսկ հետո ավելացրեց, որ Պոգբան հանդես կգա «Մանչեսթեր Յունայթեդում»։
Ինչն է ինձ կապում Լուկակուի հե՞տ,- շարունակում է Պոգբան։- Երազանքները։ Մենք շատ ենք խոսել ապագայի մասին, բայց երկուսս էլ հասկանում էինք, որ նույն թիմում հանդես գալու համար պետք է շատ աշխատենք։ Ամբողջ ժամանակ շփվել ենք իրար հետ։ Ռոմելուն իմ ամենամտերիմ ընկերներից մեկն է։ Շատ ուրախ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» այդպիսի բարձրակարգ հարձակվողի ձեռք բերեց»,- եզրափակում է Պոգբան։
‘