‘
Հունիսի 26-ին, ժամը 11.10-ին ՌԴ սահմանապահ հերթապահից Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մոտակայքում գտնվող պոմպակայանի աշխատակից Ջ.Խ.-ին տևական ժամանակ է չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ ընկել է Արաքս գետը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հետախուզել են գետի ափամերձ հատվածը. քաղաքացին չի հայտնաբերվել: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
‘