‘Պոնեդելնիկ. «Յուրան ունի լավ տեխնիկա եւ հարված, բայց այժմ նա ինչ-որ նեղացած տեսք ունի»’

854

ԽՍՀՄ հավաքականի նախկին հարձակվող Վիկտոր Պոնեդելնիկը անդրաարձել է Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվողի խաղին:

«Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում Մովսիսյանի հետ: Եթե ֆուտբոլիստը երկարաձգում է պայմանագիրը, ապա նա իր ապագան կապում է հենց «Սպարտակի» հետ: Սակայն ես չգիտեմ, թե ինչ է նա այժմ անում խաղադաշտում: «Թերեկի» դեմ խաղում Մովսիսյանը՝ որպես ավելի փորձառու խաղացող, պետք է ցուցադրեր իր տղամարդկային բնավորությունը: Սակայն նա մարտիկ չէ, եւ դրանում է ամբողջ դժբախտությունը: Յուրան ունի լավ տեխնիկա եւ հարված, բայց այժմ նա ինչ-որ նեղացած տեսք ունի: Գուցե նրան դուր չի գալիս, որ հայտնվում է փոխարինողների թվում, իսկ ներքին նեղվածությունը ամենաշատն է խանգարում մարդուն: Քո անհրաժեշտությունը պետք է ապացուցեց միայն ու միայն խաղով»,- Պոնեդելնիկի խոսքը մեջբերում է bօbsօccer-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 27-ամյա Մովսիսյանը մասնակցել է 16 խաղի եւ դարձել է 2 գոլի հեղինակ: 

Նախորդ հոդվածը‘ Գվարդիոլա. «Մարզիչները հաջողությունների են հասնում իրենց ֆուտբոլիստների շնորհիվ»’
Հաջորդ հոդվածը‘Նիկիտա Սիմոնյան. «Սպարտակը» չունի կարգ և ոգի, իսկ դա մարզիչի մեղքն է»’