‘Պոչետինոն իր սաներին մոտիվացրել է Բրիթնի Սփիրսի երգի խոսքերով’

1400

«Տոնտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կոչ է արել իր խաղացողներին անտեսել «Արսենալի» հաջողությունները՝ մեջբերելով Բրիթնի Սփիրսի will.i.am-ի երգի բառերը:

Երբ Պոչետինոյին հարցրեցին, թե նա արդյոք հաջողություն կհամարի՞ այն, եթե իր թիմը մրցաշրջանն ավարտի 4-րդ հորիզոնականում, մինչդեռ «Արսենալը» առաջինը լինի, մարզիչը պատասխանելիս մեջբերել է ամերիկյան փոփ դուետի կատարումը.

«Դա բառացիորեն այն է, ինչի մասին երգում են Սփիրսն ու will.i.am-ը. «Ակումբում բոլորը նայում են մեզ, նայում են մեզ»: Ըստ էության կարեւոր չէ, թե ինչ է անում «Արսենալը»: Ինձ համար կարեւոր են մեր մրցաշրջանները եւ այն, թե ինչպես մենք կհամեմատենք դրանք, այլ ոչ թե համեմատվենք ուրիշների հետ:

Եթե մրցաշրջանն ավարտենք 4-րդ հորիզոնականում, դա առաջընթաց կլինի մեզ համար, որովհետեւ նախորդ տարի մենք ավելի ներքեւում էինք: Մրցաշրջանի սկզբում ես կարծում էի, որ դա մեր ուժերի  մեջ է եւ նույն բանին հավատում եմ մինչեւ հիմա՝ նկատի ունենալով մեր թիմի ուժեղ խաղացողների մարզավիճակը»,- Պոչետինոյի խեսքերն է մեջբերում The Guardian-ը:

Նախորդ հոդվածը‘Պելեգրինի. «Մանչեսթեր Սիթին» ճգնաժամի մեջ չէ’
Հաջորդ հոդվածը‘Marca. Պելեգրինին ամռանը կգլխավորի «Չելսի»-ն’