‘Պոչետինոն Լյորիսին չի զրկի ավագի թևկապից’

1013

Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոստովանել է, որ թիմի դարպասապահ Ուգո Լյորիսին չի զրկի ավագի թևկապից՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:

«Ես երբեք չեմ մտածել Լյորիսին ավագի թևկապից զրկելու մասին: Այն, ինչ տեղի ունեցավ, նրա համար դառը փորձ էր:

Նա իրոք շատ էր ցավում կատարվածի համար և բոլորից արդեն ներողություն է խնդրել:

Կարծում եմ՝ սա շատ լավ դաս էր Ուգոյի համար»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

Նախորդ հոդվածը‘Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա», եթե… ‘
Հաջորդ հոդվածը‘Bleacher Report. Զիդանը կարող է փրկել մանչեսթերյան ավտոբուսը’