Պոչետինոն կարող է հեռացվել «Չելսիից»

265

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն առաջիկայում կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է TeamTalk-ը։

Անգլիական ակումբի ղեկավարությունը շատ դժգոհ է թիմի ցուցադրած արդյունքներից այս մրցաշրջանում։ ԱՊԼ-ի նախորդ տուրում «Չելսին» 2-4 հաշվով տնային պարտություն էր կրել «Վուլվերհեմփթոնից» և 11-րդ տեղում է։ Այդ պարտությունը շատ է զայրացրել ակումբի ղեկավարությանը։

Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետը 2023թ․ մայիսից է գլխավորում լոնդոնյան ակումբը։

Նախորդ հոդվածը«Բարսելոնայի» մարզական տնօրենը՝ Կլոպի հնարավոր նշանակման մասին
Հաջորդ հոդվածըԱԱ-2026-ի բացման խաղը կկայանա Մեքսիկայում, եզրափակիչը՝ ԱՄՆ-ում