‘Պոչետինոն քննադատել է ՈւԵՖԱ-ին’

1152

«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին դուր չի եկել Ազգերի Լիգայի մրցաշար ստեղծելու գաղափարը: Վերջինս քննադատել է ՈւԵՖԱ-ին նման որոշում կայացնելու համար:

«Ինձ համար դժվար է հասկանալ, թե ինչու է ստեղծվել Ազգերի Լիգան: Աշխարհի առաջնությունը դեռ նոր է ավարտվել, և առաջին իսկ հանգստի հնարավորության դեպքում նոր մրցաշար է ստեղծվում: Այժմ խաղացողներին չես կարող խնդրել, որպեսզի մնան ակումբի ճամբարում և վերականգնվեն, քանի որ նրանք պետք է մեկնեն և մասնակցեն իրենց հավաքականների խաղին: Մենք պարտավոր ենք հասկանալ ֆուտբոլիստներին, հավաքականներին, ՈւԵՖԱ-ին, ՖԻՖԱ-ին, տեսակրկնությունների համակարգը: Իսկ մեզ ո՞վ է հասկանալու»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարկել է 2018 թվականի սեպտեմբերին:

Նախորդ հոդվածը‘Սպանվել է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը’
Հաջորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ն ֆինանսական հետաքննություն կանցկացնի «Գալաթասարայում»’