‘Պոչետինո. «Պետք է ցույց տանք՝ Դորտմունդում կրած պարտությունը պատահականություն էր»’

1170

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Բորուսսիայի» հետ պատասխան խաղից ունեցած ակնկալիքների մասին: Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած առաջին խաղում Պոչետինոյի թիմը 0:3 հաշվով պարտություն է կրել:

-Մեր մարտավարությունը պետք է ճիշտ լինի: Պետք է ցույց տանք, որ Դորտմունդում կրած պարտությունը պատահականություն էր: Ինձ համար բարդ է ընդունել քննադատությունը, բայց ստիպված եմ: Երբ դու հաղթում ես, դառնում ես հանճար, իսկ երբ պարտվում ես, ողբերգություն է տեղի ունենում…

Շատ կարևոր է՝ ֆուտբոլիստները համապատասխան մոտիվացիա ունենան: Բոլոր խաղացողներն ինձ համար կարևոր են, և ես հավատում եմ, որ ես էլ նրանց համար եմ կարևոր: Նախորդ խաղում ռոտացիա կատարելով՝ գուցե սխալ թույլ տվեցի, բայց հավատում եմ՝ միասին կարող ենք հասնել հաջողության: Այժմ այնպիսի իրավիճակում ենք, որ կարող ենք երազել և մտածել ամեն ինչի մասին,-Պոչետինոյի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Նախորդ հոդվածը‘Ռանյերի. ««Լեսթերից» հեռանալու մտադրություն չունեմ»’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն հաստատել է՝ ԱԱ-ի անցկացման համար կաշառք է վերցվել’