‘Պոչետտինոն Գվարդիոլայի վերաբերմունքը անհարգալից է համարել’

2386

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետտինոն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խոսքերը, որը լոնդոնցիներին անվանել է «Քեյնի թիմ»՝ ակնարկելով, որ ակումբում մեծ դեր է կատարում հարձակվող Հարրի Քեյնը:

«Ես ճանաչում եմ Պեպին, ու երբ նա ցնցված է հիանալի հաղթանակից հետո, ողջ ուժով փորձում է պահպանել իր վիճակն ու ջենթլմեն դառնալ: Բայց այն, ինչ նա ասաց, անհարգալից էր շատերի համար:

Գվարդիոլան Լիոնել Մեսսիի հետ միասին «Բարսելոնայի» մեծ հաջողությունների մի մասն է եղել, բայց ես երբեք չեմ ասել, որ դա «Մեսսիի թիմն» է: Կարծում եմ՝ շատ մարդիկ այդ բառերը ակումբի, ու խաղացողների համար շատ անհարգալից են ընդունել. արտասովոր իրավիճակ է»,- Պոչետտինոյի խոսքերն է փոխանցում The Sun-ը:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը կքննի հոկտեմբերի 19-ին’
Հաջորդ հոդվածը‘Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է աշխատանքից’