‘Պոչետտինո. ««Տոտենհեմում» հավատում են, որ Լյորիսը գլխավերևում կպահի Աշխարհի Գավաթը»’

1560

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետտինոն խոստովանել է, որ ակումբն ԱԱ-2018-ի եզրափակչում աջակցում է Ֆրանսիայի հավաքականին, քանի որ այնտեղ է հանդես գալիս թիմի դարպասապահ Ուգո Լյորիսը:

«Սա ֆանտաստիկ Աշխարհի առաջնություն էր, և մենք կարող ենք հպարտանալ մեր խաղացողներով: ԱԱ-2018-ի եզրափակչում կխաղա մեր դարպասապահ Ուգո Լյորիսը, և մենք կաջակցենք նրան: Հուսով ենք ու հավատում ենք, որ վաղը հենց նա գլխավերևում կպահի մրցանակը: Դա հիանալի կլիներ թե´ Ուգոյի, թե´ Ֆրանսիայի և, իհարկե, մեզ համար, քանի որ Լյորիսը մեր ավագն է:

Մեր ֆուտբոլիստների մակարդակը ցույց է տալիս, որ մենք «Տոտենհեմում» լավ աշխատանք ենք կատարում: Ես վստահ եմ, որ ակումբի երկրպագուները հպարտանում են Աշխարհի առաջնությունում մեր խաղացողների ելույթներով», — Պոչետտինոյի խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Մունդիալ-2018. Բելգիան հաղթանակ տոնեց Անգլիայի նկատմամբ ու գրավեց 3-րդ տեղը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Սպորտինգը» ՖԻՖԱ-ի միջոցով 57 միլիոն եվրոյի փոխատուցում է պահանջում’