‘
Ամերիկացի պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդին հաշվեհարդարով են սպառնացել, եթե նա հրապարակավ պատմի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր մտերիմ կապի մասին, CNN-ի եթերում ասել է կնոջ փաստաբան Մայքլ Ավենատին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իմ վստահորդին սպառնացել են սպանել, որպեսզի ստիպեն չպատմել այն, ինչ նա գիտի Դոնալդ Թրամփի մասին», — ասել է փաստանը:
Հունվարի վերջին Wall Street Journal-ը հրապարակեց մի հոդված, որտեղ պնդում էր, որ Թրամփի իրավախորհրդատու Մայքլ Քոհենը 2016 թվականին ԱՄՆ-ի ընտրություններից մեկ ամիս առաջ 130 հազար դոլար է վճարել է Քլիֆորդին՝ 2006 թվականի հուլիսին միլիարդատերերի հետ ինտիմ հանդիպման փաստը թաքցնելու համար:
‘