‘Պոռոշենկոյի «հաղթանակը» «բանտերում և հոգեբուժարաններում» խոշհրդանշական է’

916

Ուկրաինայի արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը հայտարարել է, որ ընտրություններում երկրի գործող ղեկավար Պյոտր Պոռոշենկոն ամենաշատ ձայներն ստացել է կալանավայրերում և հոգեբուժարաններում: Այդ մասին նախկին նախարարը գրել է facebook-ում:

Նրա խոսքով՝ Պոռոշենկոն «վճռականորեն առջևում է բանտերում ու հոգեբուժարաններում»: Նա պնդել է, որ քվերակության առաջին արդյունքները հենց այդտեղից են ստացվել, ինչպես նաև՝ հիվանդանոցներից և հոսպիսներից:

«Խորհրդանշական է: Նորովի ապրել՝ չի նշանակում ապրել քրեական գժանոցում»,- հավելել է Լուկաշը:

Նա նշել է, որ ամեն դեպքում՝ «այս ռայխի կործանումն անխուսափելի է»:

Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն պատրաստ է բավարարել Դե Խեայի ֆինանսական պահանջները’
Հաջորդ հոդվածը‘«Տոտենհեմ»-ը «Ռեալ»-ին հայտնել է Էրիկսենի հրաժարագինը’