‘
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի որդին՝ Ալեքսեյը, պատմել է իր զինվորական ծառայության մասին երկրի արևելքում:
Կրտսեր Պոռոշենկոն խոստովանել է, որ ինքն «ինչ-որ կոմանդոս չի եղել, որը թափանցում է առաջատար դիրքեր»: «Ես ականանետային ստորաբաժանումում եմ եղել… Այնտեղ մենք և՛ կրակում էինք, և՛ մերոնց օգնում կռվել»,- ասել է Ալեքսեյը: Նա նշել է, որ ծառայել է Կրամատոսկի մոտ, իսկ «շրջապատի համար անվտանգության նկատառումներով» ժամանակավորապես իր ազգանունը փոխել է Անիսենկոյի:
Որևէ լուսանկար կամ տեսանյութ , որոնք կհաստատեն կրտսեր Պոռոշենկոյի ծառայության փաստը Ուկրաինայի զինված ուժերում, առայժմ չի ներկայացվել: Փոխանցում է lenta.ru-ն:
‘