‘
Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ ռուսաստանյան ուժերը չեն հեռացել Ուկրաինայի արևելքից, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումից մի քանի ժամ անց հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում ես հստակ հավաստիացում ստացա, որ ՌԴ-ի պատժամիջոցները չեն հանվի այնքան ժամանակ, քանի դեռ չի վերադարձվել Ղրիմը, և չի դադարել ռուսաստանյան ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- Facebook-ում գրառել է Պյոտր Պոռոշենկոն:
Նա նաև նշել է, որ քննարկվել է Ղրիմում և Ռուսաստանում կալանքի տակ գտնվող ուկրաիանցի քաղաքացիների թեման: «ԱՄՆ ղեկավարությանը փոխանցեցի Ռուսաստանում և օկուպացված տարածքների բանտերում գտնվող ուկրաինացի պատանդների ազգականների նամակները: Հավաստիացումներ եմ ստացել ԱՄՆ վարչակազմից, որ բոլոր ջանքերը կգործադրվեն՝ ուկրաինացի գերիներին ազատագրելու համար»,- գրել է Պոռոշենկոն:
Փոխանցում է BBC-ն:
‘