‘Պոռոշենկոն՝ օֆշորների մասին. «Ես դա գաղտնի չեմ արել»’

1293

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն, որի անունը հիշատակվում է «Պանամյան փաստաթղթերում», հերքել է օֆշորային ընկերությունների միջոցով անօրինական մեքենայություններ անելու մեղադրանքը՝ պնդելով, որ դրանք չի օգտագործել հարկերից խուսափելու նպատակով:

Ուկրաինայի հարկային ծառայությունն ուսումնասիրում է երկրի ղեկավարի՝  օֆշորային ակտիվների հետ կապված փաստաթղթերը, իսկ Պոռոշենկոն, որ պաշտոնական այցով Ճապոնիայում էր, հայտարարել է. «Ես հենց որ նախագահ դարձա, անմիջապես հայտարարեցի, որ իմ ողջ բիզնես, բոլոր ակտիվները միանգամայն թափանցիկ կերպով, բանավոր պայմանավորվածության համաձայն՝ կառավարման եմ հանձնում աշխարհի խոշորագույն ներդրումային բանկին: Այսօր ես կարող եմ տալ այդ բանկի անունը. դա Ռոթշիլդի բանկն է: Հատուկ նշանակության ընկերություն ստեղծելը նորմալ պրակտիկա է: Ես դա չեմ արել հարկերը նվազեցնելու համար: Ես դա գաղտնի չեմ արել: Ամեն ինչ եղել է բաց: Այդ մասին հաղորդել են ուկրաինական լրատվամիջոցները, ընկերությունը գրանցված է եղել իմ անունով; Այդ ընկերությունը բանկային հաշիվ չի բացել, այն Ուկրաինայից կոպեկ անգամ չի ստացել: Միակ նպատակը եղել է թափանցիկ գործունեությունը՝ Ուկրաինայի նախագահի բիզնեսը ցանկացած հնարավոր քաղաքական ազդեցությունից զերծ պահելու ուղղությամբ»,- ասել է Պոռոշենկոն՝ նաև պարզաբանելով, որ հատուկ ընկերության ատեղծումն անհրաժեշտ էր, քանի որ «Ռոթշիլդներն ուկարինական ակտիվներ չեն ընդունում»:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Նիդեռլանդներ. Մեծամասնությունը դեմ է ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրին’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ո՞վ սկսեց չորսօրյա պատերազմը, եւ ո՞վ ավարտեց’