‘Պոռոշենկոն առաջարկում է կրճատել իր լիազորությունները’

567

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն պատրաստել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որն այսօր կմտնի խորհրդարան, հաղորդել է «Коммерсант» թերթը:

Ըստ պարբերականի տվյալների՝ հիմնական փոփոխությունները կվերաբերեն իշխանության ապակենտրոնացմանը և մարզերի ինքնուրույնության բարձրացմանը: Օրինակ՝ մարզպետները կընտրվեն տեղում, այլ ոչ թե կնշանակվեն Կիևի կողմից: Ռուսաց լեզվի կարգավիճակը չի փոխվի, սակայն շրջաններում ռուսերենը և ազգային փոքրամասնությունների լեզուները կգործածվեն ուկրաիներենին հավասար:

Նախագահի լիազորություններն առաջարկվում է կրաճատել: Օրինակ, նախագահին իմպիչմենտ հայտնելու համար բավարար կլինի Գերագույն ռադայի 150 պատգամավորի համաձայնությունը՝ նախկինում պահանջված 226-ի փոխարեն, ինչպես նաև՝ Գերագույն դատարանի թույլտվության կարիքը չի լինի: Վարչապետը կնշանակվի նախագահի համաձայնությամբ, սակայն խորհրդարանական մեծամասնության առաջարկով: Նախագհը, ըստ նախագծի՝ կարող է լուծարել խորհրդարանը միայն մի դեպքում՝ եթե ռադան 60 օրվա ընթացքում չի կարողացել կառավարություն ձևավորել: Ռադան իրավունք կստանա արտակարգ դրություն մտցնել և որոշում կայացնել զինված ուժեր օգտագործելու վերաբերյալ, կարող է ստեղծել, լուծարել և վերակազմավորել դատարաններ, սահմանել կամ լուծարել վարչատարածքային միավորներ:

Պատգամավորները չեն կարող ձերբակալվել՝ մինչև չլինի դատարանի որոշում, իսկ դատվածություն ունենալը չի կարող խոչընդոտել խորհրդարանում ընտրվելուն:

Նոր նախագիծը ուժեղացնում է նաև ուժայինների դիրքերը: Ազգային անվտանգության խորհրդում կընդգրկվի նաև Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը:Կստեղծվի ևս մի ուժային կառույց՝ Հետաքննությունների պետական բյուրո:  Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրն աճուրդի հանելու որոշումը’
Հաջորդ հոդվածը‘«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը հայց է պատրաստում ընդդեմ Վալերի Օսիպյանի ‘