‘
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջաններին հատուկ կարգավիճակ շնորհելու վերաբերյալ օրենք է ընդունել, որը համաներում է նախատեսում ռուսաստանամետ անջատականների համար:
Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը նշում է, որ փաստաթղթի հիմնական նպատակը իրավիճակի կարգավորումն է Դոնբասում և բնակիչների վերադարձը, ինչպես նաև այդ շրջաններում կենսագործունեության և զարգացման վերականգնումը:
Օրենքում նշվում է, որ տեղական խորհուրդների արտահերթ ընտրությունները Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջաններում կկայանան 2014 թ. դեկտեմբերի 7-ին:
«Նշված տարածքներում հատուկ կարգը օրենքով սահմանվում է ժամանակավորապես՝ երեք տարի ժամկետով՝ ուժի մեջ մտնելու պահից»,- հաղորդում է Ուկրաինայի նախագահի կայքը:
Փոխանցում է BBC-ն:
‘