‘Պոռոշենկոն Թրամփին համեմատել է Ռեյգանի հետ’

1349

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն Դոնալդ Թրամփին համեմատել է «սառը պատերազմի» ժամանակներում ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ: Նա այդ համեմատությունն արել է Fox News-ին տված հարցազրույցում:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռեյգանին հաջողվեց ավարտել «սառը պատերազմը» առանց  անգամ մի կրակոցի, և հույս է հայտնել, որ Թրամփը նույն կերպ կկարողանա խաղաղություն վերադարձնել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ  հակամարտությունում:

«Իսկական առաջնորդը, հմայիչ անձնավորությունը կարող է խաղաղություն վերադարձնել իմ երկրին՝ նույն կերպ, ինչպես Ռեյգանը հաղթանակ տարավ «սառը պատերազմում»՝ առանց մի կրակոցի»,- ասել է Պոռոշենկոն:

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, թե չի հավատում, որ Թրամփը  «խոսքը մեկ է արել» Ռուսաստանի հետ: «Նա նման չէ մի նախագահի, որը հատուկ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ»,- ասել է նա:

Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հարավային Կորեայի նախագահը Կիմ Չեն Ինին «շատ վտանգավոր մարդ» է համարում’
Հաջորդ հոդվածը‘«Հայֆեստ»-ի եռօրյան՝ աշխարհաճանաչողության կայծակնային փառատոն’