‘Պոռոշենկոն խոստացել է պաշտպանել ղրիմցիների իրավունքները’

816

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն խոստացել է «ամեն կերպ» պաշտպանել Ղրիմի բնակիչների իրավունքները, նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի հրաժարվի թերակղզու նկատմամբ իր ինքնիշխան իրավունքներից: Այդ մասին նա գրառել է Twitter-ի իր էջում:

Պոռոշենկոյի ուղերձում, որ նվիրված էր 1918 թ. փետրվարի 23-ի (այդ օրը Սևաստոպոլում բոլշևիկներն սպանեցին ղրիմցի քաղաքական և հասարակական գործիչ Նոման Չելեբիջիխանին, ով հետագայում Ղրիմի թաթարների օրհներգը դարձած բանաստեղծության հեղինակն է) և անցյալ տարվա իրադարձությունների տարելիցներին, ընդգծվում է, որ Ռուսաստանին Ղրիմի միավորման հանրաքվեն «ոչ այլ ինչ էր, քան ֆարս, որը կոչված էր քողարկելու Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ»:

Պոռոշենկոն նաև հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները աշխատանք են տանում «միջազգային դատարանների միջոցով սեփականության իրավունքները վերականգնելու» ուղղությամբ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օբաման առաջիկայում կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը’
Հաջորդ հոդվածը‘Վիեննայում պղծել են խորհրդային Ազատարար զինվորի հուշարձանը’