‘Պոռոշենկոն հայտարարել է լայնածավալ պատերազմի սպառնալիքի մասին’

1395

Ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Պետրո Պոռոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան գտնվում է Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի սպառնալիքի տակ: Նա նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպն անվանել է «վերջին 4,5 տարում ռուսաստանյան ագրեսիայի առաջին արտակարգ դրսևորումը»:

«Պաշտոնապես, առանց թևքի հեծանակները պոկելու, առանց «կանաչ մարդուկների»՝ մեծ թվով ռուսաստանյան ռազմանավեր գրոհել են Ուկրաինայի ռազմական ուժերի նավերի վրա,- ասել է Պոռոշենկոն: -Ուստի, ուզում եմ ասել, որ ոչ ոք չմտածի, թե սա խաղալիք է: Երկիրը Ռուսաստանի Դաշնության դեմ լայնածավալ պատերազմի շեմին է»,- ընդգծել է նա:

Բացի այդ՝ Պոռոշենկոն հայտարարել է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո ցանկացել է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն պատասխան չի ստացել: Նա հավելել է, որ դրանից հետո ստիպված է եղել դիմելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որպեսզի նա Պուտինի հետ խոսակցության ժամանակ քննարկի ուկրաինացի զինծառայողներին անհապաղ ազատ արձակելու հնարավորությունը:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Երևանի քաղաքապետը պարբերաբար ընդունելության օրեր կունենա’
Հաջորդ հոդվածը‘Բելառուսում մահապատժի է ենթարկվել վեց սպանություններում մեղավոր ճանաչված «սև ռիելթորը»’