‘
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հանցագործություն է անվանել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից երկիրի սահմանը հատելու փաստը:
Պոռոշենկոյի կարծիքով՝ Սաակաշվիլին կարող էր դատարանի միջոցով պաշտպանել իր դիրքորոշումը: «Դրա փոխարեն՝ հանցագործություն է կատարվել»,- նշել է նախագահը՝ ընդգծելով, որ այժմ արդեն իրավապահները պետք է միջամտեն այդ գործին: Պոռոշենկոն նաև շեշտել է, որ «այդ միջադեպը բացարձակապես քաղաքական մեկնաբանությունների կարիք չունի»,« այն մենք կմեկնաբանենք բացառապես իրավական դաշտում»:
Իր հերթին՝ երկուշաբթի կայացած ճեպազրույցում Սաակաշվիլին հայտարարել է. «Ես գիտեմ, որ իմ ազատությունը հարվածի տակ է, իմ կյանքն էլ, հնարավոր է՝ հարվածի տակ է: Սակայն Ուկրաինայի գոյությունը և ազատությունը նույնպես հարվածի տակ են: Իսկ դա շատ ավելի կարևոր է, քան առանձին վերցրած որևէ քաղաքացու, այդ թվում՝ իմ գոյությունն ու ազատությունը»:
Փոխանցում է tass.ru-ն:
‘