‘Պոռոշենկոն ՆԳԺԿ-ն համեմատել է գեստապոյի հետ’

1128

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն և մի շարք բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Արսենի Յացենյուկը, այցելել են Ազգային պատմամշակութային «Բիկովնյանսկյան գերեզմաններ» հուշահամալիրը՝ հարգանքի տուրք մատուցելու քաղաքական հալածանքների զոհերին, հաղորդել է Интерфакс-ը:

Իր ելույթում երկրի ղեկավարը հայտարարել է, թե այդ վայրը «կոմունիստական տեռորի վկան է, մարդկության դեմ հանցագործության ապացույցը»:

«Ինչ մեթոդների ասես որ չի դիմել խորհրդային տոտալ մեքենան՝ ուկրաինական ազգի ազատասեր ոգին կոտրելու համար: Ի դեպ, ՆԳԺԿ-ն գեստապոյի հոգեհարազատ կառույցն է: Նրանք հանցավոր փորձը միմյանցից են փոխառել՝ կատարելագործելով իրենց զոհերի զանգվածային ոչնչացման տեխնիկան: Ժանտախը ժանտախտ է՝ շագանակագույն լինի, թե կարմիր»,- ընդգծել է Պոռոշենկոն:

«Բիկովնյանսկյան գերեզմանները» գտնվում է Կիևից ոչ հեռու: Այնտեղ ստալինյան հալածանքների տարիներին գնդակահարվել են սովետական իշխանությունների կողմից դատապարտվածները, ինչպես նաև «կատինյան ցուցակի» լեհ սպաները: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ը հանդես է եկել Մուհամեդ Մուրսիի մահապատժի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Իրաք. Ջիհադականները գրավել են Ռամադի քաղաքը’