‘Պոռոշենկոն Ուկրաինայի Հերոսի կոչում կշնորհի «Երկնային հարյուրյակի» բոլոր մասնակիցներին’

1014

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն ուրբաթ  խոստացել է հրամանագիր ստորագրել՝ «Երկնային հարյուրյակի»՝ Կիևի Անկախության հրապարակում բոլոր զոհված մասնակիցներին Ուկրաինայի Հերոսի կոչում շնորհելու մասին: Այդ մասին նա հայտարարել է Երկնային հարյուրյակի (նախկին՝ Ինստիտուտսկայա) փողոցում մարդկանց հետ շփման ժամանակ: «Հիմա մեզ միասնություն է հարկավոր՝ ինչպես երբեք: Ես որոշել եմ և այսօր կստորագրեմ Երկնային հարյուրյակի բոլոր հերոսներին Ուկրաինայի Հերոսի կոչում շնորհելու հրամանը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Կիևի կենտրոնում այսօր կայացել է սգո արարողություն, որի ընթացքում Պոռոշենկոն ծաղկիկներ է դրել հուշախաչի մոտ: Արարողությանը մասնակցել են Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, նաև՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որն այցով գտնվում է Ուկրաինայում:

Ավելի վաղ Պյոտր Պոռոշենկոն հրաման է ստորագրել՝ նոյեմբերի 21-ին նշել Արժանապատվության և ազատության օրը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ստրելկովը հայտարարել է, որ ինքն է սկսել պատերազմն Ուկրաինայում’
Հաջորդ հոդվածը‘Բելառուս իրավապաշտպանին արգելել են հանրահավաք անցկացնել զուգարանում’