‘
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն պահանջել է արագ ավարտին հասցնել երկրի արևելքում անջատականների դեմ ռազմական գործողությունը: Այդ մասին, Интерфакс-Украина-ի փոխանցմամբ, հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պոռուբին: Վերջինս չի նշել արևելքում ռազմական գործողությունների ավարտի ստույգ ժամկետ: «Միայն կարող եմ ասել, որ Ուկրաինայի նախագահը խնդիր է դրել սեղմ ժամկետներում լուծել այդ խնդիրը»,- ասել է նա հունիսի 16-ին կայացած ճեպազրույցում:
Պորուբիի խոսքով՝ հակաահաբեկչական գործողության ավարտի ժամկետները հնարավոր չէ հստակ նշել նաև այն պատճառով, որ այնտեղ «իսկական ռազմական գործողություններ են ընթանում», և հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ուկրաինացի զինվորականները ստիպված են լինում բախվել բավական բարդ իրավիճակների՝ ականապատված կամուրջներ, ճանապարհներ, լավ զինված պահակակետեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 16-ին տեղի է ունենալու ԱԱՊԽ նիստ, որում, հնարավոր է, որոշում կայացվի Դոնբասում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Փոխանցում է lenta.ru-ն:
‘