‘Պոռոշենկոն վաճառում է Սևաստոպոլի իր գործարանը’

936

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն վաճառքի է հանել իրեն պատկանող «Սևաստոպոլի ծովային գործարանը»: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում տեղեկացրել է Սևաստոպոլի նահանգապետի պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն:

Սևաստոպոլում կա երեք նավաշինական գործարան, որոնցից մեկի՝ «Սևաստոպոլի Օրձոնիկիձեի անվան ծովային գործարանի» սեփականատերը Պոռոշենկոն է:

2014 թ. մայիսին Պոռոշենկոն խոստացել էր Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո վաճառել իր բիզնես կառույցները: Ուկրաինայի նախագահի անենախոշոր ակտիվը համարվում է հրուշակեղենի Roshen ընկերությունը, որը ձեռնարկություններ ունի Ուկրաինայում, Ռուսաստանում, Լիտվայում, Հունգարիայում և Գերմանիայում: Բացի այդ՝ Պոռոշենկոյին են պատկանում «5-րդ ալիք» հեռուստատեսությունը, Կիևի «Լենինյան դարբնոց» նավաշինական գործարանը  և այլն: Forbes ամսագիրը 2014 թ. մայիսին Պյոտր Պոռոշենկոյի ունեցվածքը գնահատել է 1,3 մլրդ դոլար: Հայտարարագրի համաձայն՝ Ուկրաինայի նախագահի եկամուտները 2013 թ. կազմել են 4,4 մլն դոլար, իսկ նրա ընտանիքի անդամներինը՝ ավելի քան 4,3 հազար դոլար: Փոխանցում է lentru-ն:

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն տեղեկացրել է գերի ընկած 57 զինվորականների ազատ արձակման մասին’
Հաջորդ հոդվածը‘ՇԱՐԺՈՒՄ-88. Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին (9 հոկտեմբերի, 1990 թ.)’