‘Պոռոշենկո. Բանակցությունները Մերկելի և Օլանդի հետ հույս են ներշնչում’

857

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Կիևում անցկացված բանակցությունները Դոնբասում կրակի դադարեցման վերաբերյալ հույս են ներշնչում:

Հինգշաբթի Մերկելը և Օլանդը անակնկալ այցով ժամանել են Կիև՝ Ուկրաինայի արևելքում նոր զինադադարի հնարավորությունը քննարկելու նպատակով: Պոռոշենկոյի հետ նրանց բանակցությունները տևել են հինգ ժամ և անցել են փակ ռեժիմով: Բանակցությունների ավարտից հետո Մերկելն ու Օլանդը հեռացել են Ուկրաինայի նախագահի նստավայրից՝ մամուլի համար որևէ հայտարարություն չանելով:

Ուրբաթ օրը Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները մտադիր են նոր զինադադարի նախաձեռնությունը Մոսկվայում քննարկել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վացկե. «Մենք շարունակում ենք վստահել Կլոպին»’
Հաջորդ հոդվածը‘«Ուլիսի» պարզաբանումը թիմում ադրբեջանցի ֆուտբոլիստի ներկայության մասին’