‘
Մինսկյան պայմանավորվածությունները պետք է լիարժեք կատարվեն, սակայն Դոնբասում պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն երեքշաբթի օրը՝ բացելով Ուկրաինայի աջակցության միջազգային համաժողովը:
Պոռոշենկոն նաև հույս է հայտնել, որ Եվրոպան, Դոնբասի իրավիճակի հետ կապված, կաջակցի Ուկրաինային: «Այսօր Ուկրաինան Եվրոպայի և Արևմուտքի պահանջն ունի, որոնք պետք է միավորվեն (Դոնբասի հարցում): Մենք ոչ մեկի թույլ չենք տա հոգնել Ուկրաինայից, հոգնել ձեր օգնությունից, Դոնբասի հարցում ձեր միասնական որոշումից»,- հավելել է Պոռոշենկոն:
Պոռոշենկոյի խոսքով՝ Կիևը ներկայումս պայքար է մղում «երկու ճակատով»՝ մասնակցում է երկրի արևելքում դիմակայությանը, նաև «համալիր ու նույնիսկ ցավոտ բարեփոխումներ» է իրականցնում: Փոխանցում է ТАСС-ը:
‘