‘Պոռոշենկո. Միայն ուկրաիներենը մշտապես կունենա հատուկ պետական կարգավիճակ’

1173

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն, փաստորեն, բացառել է ռուսաց լեզվին երկրում պետական կարգավիճակ տալու հնարավորությունը: «Մենք՝ ուկրաինացիներս, տարբեր լեզուներով ենք խոսում, բայց միայն մեկը՝ ուկրաիներենը, ունի և միշտ կունենա հատուկ պետական կարևգավիճակ»,- հայտարարել է նա ուրբաթ օրը մշակույթի գործիչներին  Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ: «Մենք հստակ գիտենք. ապրում է ուկրաիներենը՝ ապրում է նաև Ուկրաինան»,- ասել է Պոռոշենկոն:

2012 թ. հուլիսին Գերագույն ռադան ընդունել էր օրենք «Պետական լեզվական քաղաքականության հիմունքների» մասին, որը ուկրաիներենը հաստատում էր որպես պետական լեզու, սակայն, միևնույն ժամանակ, նախատեսում էր  ազգային լեզուների օգտագործումն այն շրջաններում, որտեղ բնակչության առնվազն 10 %-ն իրենց մայրենի լեզուն է համարում ռուսերենը, բելառուսերենը, բուլղարարենը, հայերենը, գագաուզերենը, ղրիմաթաթարերենը, մոլդավերենը, գերմաներենը, հունարենը, լեհերենը , ռումիներենը և այլն:

Այս տարվա փետրվարի 23-ին՝ Կիևում իշխանության փոփոխությունից անմիջապես հետո, ծայրահեղ աջ պատգամավորների նախաձեռնությամբ Գերագույն ռադան օրինագիծ ընդունեց՝ լեզվական քաղաքականության վերաբերյալ օրենքն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ: Հուլիսի սկզբներին Գերագույն ռադայի 57 պատգամավորներից կազմված խումբը դիմեց սահմանադրական դատարան՝ երկրի հիմնական օրենքին «Պետական լեզվական քաղաքականության հիմունքների մասին» օրենքի համապատասխանության հարցով: Հոկտեմբերին հաղորդվեց, որ այդ հարցի քննության համար, թե արդյո՞ք լեզվի մասին օրենքը համապատասխանում է Ուկրաինայի սահմանադրությանը, «առնվազն երեք ամիս հարկավոր կլինի»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Զապորոժիեում ոստիկանությունը ազգայնականներին թույլ չի տվել քանդել Ձերժինսկու հուշարձանը’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Լոնդոնում ահաբեկիչները հարձակում էին նախապատրաստել Եղիսաբեթ II-ի վրա’