‘
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է, որ Բրիտանիայի ելքը Եվրամիությունից դաշինքի ներսում առկա ճգնաժամի ցուցիչն է, սակայն Ուկրաինան շարունակում է հավատալ ԵՄ հնարավորություններին՝ ավելի, քան որևէ այլ երկիր:
«Ոչ մի տեղ Եվրոպայում դուք չեք տեսնի այնպիսի հավատ ԵՄ-ի հանդեպ, ինչպես Ուկրաինայում: Բայց ոչ թե այն պատճառով, որ մենք չգիտենք Եվրամիության թերությունների մասին, այլ՝ որովհետև մենք չափազանց լավ ենք ճանաչում դրա այլնտրանքները»,- ընդգծել է Պոռոշենկոն Politico պարբերականի իր հոդվածում:
Պոռոշենկոյի խոսքով՝ նրանք, ովքեր ուզում են դուրս գալ ԵՄ-ից, ոչ թե երազողներ են, այլ մարդիկ, որոնք ցանկանում են ավելի շատ իշխանություն և ավելի քիչ պատասխանատվություն ունենալ:
«Ուկրաինան ընտրեց եվրոպական ուղին և այդ ընտրության պատճառով բախվեց անհիմն ագրեսիայի: Կարծում ենք, որ Եվրոպան ավելի միահամուռ պետք է դառնա»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Փոխանցում է BBC-ն:
‘