‘Պոռոշենկո. Ռուսաստանի հետ բացահայտ պատերազմի հավանականությունը մեծացել է’

1035

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը նախապատրաստվում է ներխուժելու Ուկրաինա, և բացահայտ պատերազմի հավանականությունն այժմ շատ ավելի մեծ է, քան անցյալ տարի էր:

Գերմանական Bild ամսագրին տված հարցազրույցում Պոռոշենկոն մեղադրել է Ռուսաստանին և հայտարարել, որ այն սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև եվրոպական երկրների համար:

Պոռոշենկոն նաև նշել է, որ այժմ Ուկրաինայի տարածքում կա ութ հազար ռուսաստանցի զինծառայող, իսկ սահմանին ռուսաստանյան նոր ռազմակայան է ստեղծվել:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը’