‘Պորոշենկոն վստահ չէ, որ Մինսկի պայմանավորվածություններն ի կատար կածվեն’

1010

Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոն հայտարարել է, որ նախօրեին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները հույս են տալիս Դոնբասի հակամարտության քաղաքական կարգավորման համար, սակայն նա վստահ չէ, որ դրանք կկատարվեն:

Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահները եւ Գերմանիայի կանցլերը հինգշաբթի Մինսկում ավարտեցին Ուկրաինայում ճգնաժամի հարցով կարգավորման բանակցությունները: Բանակցությունների արդյունքում հայտնի դարձավ, որ անհապաղ եւ համապարփակ կրակի դադարեցումը պետք է սկսվի փետրվարի 15-ի կեսգիշերից, իսկ ծանր ռազմատեխնիկայի դուրսբերումն ապահով հեռավորության վրա պետք է սկսվի կրակի դադերացումից ոչ ուշ, քան երկու օր անց եւ եւ ավարտվի 14 օրերի ընթացքում: Մինչեւ տարեվերջ Ուկրաինայում պետք է անցկացվեն սահմանադրական բարեփոխումներ:
 
«Մեզ հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնք հույս են տալիս, որ իրադարձությունները Դոնբասում տաք փուլից վերջապես կտեղափոխվեն քաղաքական կարգավորման հարթություն: Ես ցանկանում եմ, որպեսզի ոչ ոք պատրանք չունենա եւ որպեսզի ես միամիտ չերեւամ՝ մենք դեռեւս հեռու ենք խաղաղության հասնելուց, եւ Մինսկում ստորագրված խաղաղության պայմանների հստակ կատարման վերաբերյալ ամուր վստահություն ոչ ոք չունի»,- Ուկրաինայի Ազգային գվարդիայի ուսումնական կենտրոն այցելելության ժամանակ ասել է Պորոշենկոն:

Նրա խոսքերով՝ ձեռք բերված պայմանավորվածությունների առանձնահատկությունն այն է, որ բանակցությունները վարվում էին ոչ թե կոնտակտային խմբի եռակողմ շրջանակում, այլ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի եւ Գերմանիայի ղեկավարների անմիջական մասնակցությամբ:

«Հույս կա, այս պահից սկսած, այդուհանդերձ, իրավիճակը կծավալվի դեէսկալացիայի, կրակի դադարեցման, զինտեխնիկայի դուրսբերման ճանապարհով, եւ հենց այդ ճանապարհն է, հուսով եմ, կտանի մեզ դեպի խաղաղություն»,- նշել է Պորոշենկոն:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում են թույլ տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘ «Բորուսիա» Դորտմունդ-«Մայնց». Բաց մի թողեք այս հանդիպումը (տեսանյութ)’