‘Պորտուգալացիներն իշխանություններին ցույց են տալիս դռան տեղը’

673

«Ժամանակն է, որ կառավարությունը հեռանա», վանկարկել են Լիսաբոնի հազարավոր բնակիչներ արհմիությունների կազմակերպած համընդհանուր գործադուլի օրը, ինչը հայտարարվել էր՝ ի պատասխան իշխանությունների՝ խնայողության նոր միջոցներ ձեռնարկելու մտադրության: Առաջին հերթին՝ նախատեսվում է կրճատել 30 հազար պետծառայողների և աշխատանքային շաբաթը 35 ժամից դարձնել 40: «Մենք այլևս չենք դիմանա նման խնայողության, դա արդեն չափազանց է: Ես արդեն երկրորդ անգամ եմ հայտնվում աշխատանքի բիրժայում, առևտրային բոլոր ձեռնարկությունները փակվել են, աշխատելու տեղ պարզապես չկա»,- ասել է ցուցարարներից մեկը:

Պորտուգալիան ուղղակի կաթվածահար վիճակում է: Աջակենտրոն իշխանությունների պաշտոնավարումից հետո երկրորդ համընդհանուր գործադուլը կազմակերպած արհմիությունների տվյալներով՝ գործադուլին մասնակցել է առնվազն չորս միլիոն մարդ: Պորտուգալիայի վարչապետ Պեդրու Պասուշ Կոելյուն, մեկնաբանելով իրավիճակը՝ հայտարարել է, թե երկրի համար նման ծանր ժամանակաշրջանում պետք է ավելի շատ աշխատել, ոչ թե գործադուլ անել և նոր խնդիրներ հարուցել, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Զինակոչիկների ծառայության վայրը կընտրվի վիճակահանությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ֆիքսվել է կոռուպցիայի դրսևորում, որի կողմերն են Տիգրան Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը’