‘
«Միլան»-ի ղեկավարությունը մտադիր է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Վիչենցո Մոնտելային: Այս մասին հաղորդում է Footbal Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը ցանկանում է թիմի ղեկը հանձնել պորտուգալացի մասնագետ Պաուլ Սոուզին: Նշենք, որ վերջին 2 տարիներին 48-ամյա մարզիչը գլխավորել է «Ֆիորենտինա»-ն:
Ընթացիկ մրցաշրջանում «ռոսոներիներ»-ը վաստակած 13 միավորով մրցա-արային աղյուսակում գտնվում են 11-րդ հորիզոնականում:
‘