‘
Մադեյրա կղզու խնդիրները Պորտուգալիայի հետ կարղ են լուծվել շոտլանդականի տիպի հանրաքվեի միջոցով: Այս մասին ասվում է Մադեյրայի կառավարության ղեկավար Ալբերտո Ժարդինի հայտարարության մեջ:
«Խոսքը ոչ թե Պորտուգալիայից անկախություն, այլ ինքնավարության նոր ձեւ ստանալու մասին է,- կարծում է Ժարդինը:- Հարցն այն է, թե արդյո՞ք բավարար չափով ժողովրդավարական ու քաղաքակիրթ է հենց Պորտուգալիան ինքը՝ այդ հարցում փոխհամաձայնության գալու համար, թե՞ նա դեռեւս ենթակա է ավտորիտարիզմի եւ կայսերական բարդույթների, ինչն էլ բազմաթիվ խնդիրներ է ծնում»:
Մադեյրան ինքնավար կարգավիճակ ունի 1976 թվականից: Փոխանցում է itar-tass-ը:
‘