‘Պորտուգալիայի հավաքականը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը (տեսանյութ)’

1933

Չեմպիոնի կոչումը վիճարկում էին Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները։ Պորտուգալիան պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Պորտուգալիայի հավաքականն առաջին խաղակեսում կորցրեց իր առանցքային ֆուտբոլիստին՝ Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ երկրորդ խաղակեսում Սանտուշն ստիպված եղավ փոխարինել Լուկաս Սիլվային։ 

Առաջին կեսում Ֆրանսիան տարածքային առավելություն ուներ, ավելի շատ էր տիրում գնդակին և դիպուկ փոխացումներ կատարում, սակայն գոլ հեղինակել նրանց այդպես էլ չհաջողվեց, քանի որ Պորտուգալիայի դարպասապահը վերահսկում էր իրավիճակը։ Թիմերն ընդմիջման գնացին առանց հաշիվը բացելու։ 

Երկրորդ խաղակեսում Ֆրանսիան ուժեղացրեց ճնշումը մրցակցի դարպասի մոտ, սակայն Ռուի Պատրիսիուն կարողացավ մի շարք հիանալի սեյվեր կատարել՝ դարպասն անառիկ պահելով։ Այսօրվա հանդիպման տանտերերի դարպասապահն այս առաջնությունում գոլ բաց չի թողել։

Պորտուգալացիներին հաջողվեց միայն մեկ անգամ լրջորեն անհանգստացնել Լյորիսին, սակայն ֆրանսիացին ևս վստահ գործեց՝ հետ մղելով Նանիի և Կուարեժմայի հարվածները։ 

Հանդիպման ավելացված ժամանակում ֆրանսիացիները չափազանց վտանգավոր գրոհ կատարեցին, սակայն Ժինյակի հարվածը հետ մղվեց դարպասաձողից։

Հիմնական ժամանակում ֆրանսիացիները կատարեցին 17, պորտոգալացիները՝ 6 հարված, որոնցից ոչ մեկը գոլով չեզրափակվեց։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով։

Լրացուցիչ ժամանակում թիմերն այնքան էլ աչքի չընկան ակտիվությամբ։ Շատ վտանգավոր հարված կատարեց Կուարեժման, սակայն Լյորիսն իր բարձունքին էր։ Լրացուցիչ երկրորդ խաղակեսի մեկնարկին գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգը վտանգավոր դիրքում տուգանային հարված նշանակեց Ֆրանսիայի դարպասին, և Գերեյրուի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Ընդամենր րոպեներ անց Էդերը անակնկալ ու հուժկու հարվածով գրավեց Ֆրանսիայի դարպասը՝ հաղթանակի հիանալի հնարավորություն պարգևելով Պորտուգալիային։ 

Ֆրանսիայի հավաքականն ակտիվացավ Բաց թողած գոլից հետո, սակայն հաշվի մեջ փոփոխություն մտցնել նրանց այդպես էլ չհաջողվեց, և Պորտուգալիան նվաճեց իր պատմության մեջ առաջին չեմպիոնի կոչումը

Եվրո-2016, եզրափակիչ

Պորտուգալիա — Ֆրանսիա՝ 0:1

Էդեր, 110

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո, Ուիլյամ Կարվալյու, Ադրիեն Սիլվա (Ժոաո Մոուտինյո, 67), Ռենատու Սանչես (Էդեր, 79), Ժոաո Մարիու, Լուիշ Նանի, Կրիշտիանու Ռոնալդու (Ռիկարդո Կուարեժմա, 25):

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Սամյուել Ումտիտի, Պատրիս Էվրա, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո (Անտոնի Մարտիալ, 110), Դիմիտրի Պայետ (Կինգսլի Կոման, 58), Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու (Անդրե-Պյեր Ժինյակ, 78):

Նախորդ հոդվածը‘ «Բարսելոնան» տրանսֆերի է հանել Թուրանին’
Հաջորդ հոդվածը‘Վենգեր․ Գրիզմանը «Ոսկե գնդակի» հավակնորդներից է’