‘Պորտուգալիայի հավաքականը պարտվել է ֆրանսիացիների դեմ նախորդ 10 խաղերում, չի հաղթել 41 տարի’

1786

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը շատ անհաջող վիճակագրություն ունի Եվրո-2016-ի եզրափակիչում իր մրցակից Ֆրանսիայի թիմի հետ վերջին խաղերում, գրում է Opta- ն:

2 ազգային թիմերի միջեւ նախորդ 10 դիմակայություններում հաղթել են ֆրանսիացիները: Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2015-ի սեպտեմբերի 4-ին, երբ պորտուգալացիները նվազագույն հաշվով պարտվել են տնային ընկերական խաղում:

Պորտուգալիայի հավաքականը նախորդ անգամ Ֆրանսիային հաղթել է 41 տարի առաջ՝ 1975-ի ապրիլի 25-ին կայացած ընկերական խաղում (2:0):

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Նախորդ հոդվածը‘Եվրո-2016. ՈւԵՖԱ-ի եկամուտը՝ 1,93 միլիարդ եվրո’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Մեծն մարզիչների հետ մրցակցությունը (իսկ Ժոզեն անկասկած այդպիսին է), օգնում է քեզ ավելի բարձր մակարդակի հասնել»’