‘Պորտուգալիայի հավաքականի դարպասապահը պայմանագիր ստորագրեց ԱՊԼ-ի նորեկի հետ ‘

1192

Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Ռուի Պատրիսիուն կարիերան կշարունակի անգլիական «Վուլվերհեմփթոնի» կազմում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

«Վուլվերհեմփթոնի» հետ, որը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Պրեմիեր լիգայում, 30-ամյա դարպասապահը կնքել է 4 տարվա պայմանագիր։

Պատրիսիուի նախորդ թիմը Լիսաբոնի «Սպորտինգն» էր։ Անցած մրցաշրջանի վերջում տարաձայնություններ եղան պորտուգալական ակումբի նախագահի և ֆուտբոլիստների միջև։ Բախում տեղի ունեցավ նաև երկրպագուների հետ, ինչից հետո թիմի առաջատարները սկսեցին խզել պայմանագրերը։

Ռուի Պատրիսիուն այժմ Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցում է Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությանը։

Նախորդ հոդվածը‘Նույնքան հրատապ, որքան կոռուպցիոն բացահայտումները’
Հաջորդ հոդվածը‘Սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված է գազի սակագնի նվազեցում’