‘ Պորտուգալիայի նախագահը շնորհավորել է Ռոնալդուին’

2762

‘

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոզան շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը նախօրեին հաղթել էր France Football-ի «Ոսկե գնդակի» քվեարկությունում: 

«Այս մրցանակը Ռոնալդուի կատարած աշխատանքի եւս մեկ վաստակն է: Նա այնքան շատ ուրախություն է պարգեւել պորտուգալացիներին: Շնորհավորում ենք»,- ասվում է Պորտուգալիայի նախագահի շնորհավորանքում, փոխանցում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ  Պորտուգալիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստը «Ոսկե գնդակին» արժանանում է 5-րդ անգամ հավասարվելով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին: Ռոնալդուն մրցանակը ստացել էր նաեւ 2008, 2013, 2014 եւ 2016 թվականներին:

‘

Նախորդ հոդվածը‘Պատմության մեջ առաջին անգամ ղազախական թիմը` եվրագավաթների փլեյ-օֆֆում’
Հաջորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ն տուգանել է «Սպարտակին» երեք հազար եվրոյով’